«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սա ուրիշ գարուն է

Սա ուրիշ գարուն է
21.04.2024 | 06:55

Անսովոր գարուն է: Մարդիկ սկսել են մանրունքները կարևորել: Կյանքում բահ չբռնած մարդիկ բահերով մտնում են արտը փորելու: Ամենուր ծառ տնկող մարդիկ են: Ով ինչ ճարում՝ տնկում է: Ու չգիտես՝ մարդիկ հիասթափվա՞ծ են, թե՞ հույսով լցված: Անորոշ վիճակ է: Մի տեսակ սառնություն է: Չգիտես՝ մարդիկ տնկած ծառի հետ հու՞յս են կապում, որ կաճի ու կծաղկի, առատ բերք կտա, թե՞ հիսաթափությունն են թաղում ծառի համար փորած փոսում: Սա ուրիշ գարուն է:

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 5019

Մեկնաբանություններ